ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՌԴ-ն ու Թուրքիան Սիրիայի հարցով համաձայնության են եկել

ՌԴ-ն ու Թուրքիան Սիրիայի հարցով համաձայնության են եկել

Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվել են հետևել Սիրիայի վերաբերյալ կնքված համաձայնագրին, տեղեկացրել են ՌԴ Պաշտպանության նախարարությունից:

Հայտնի է, որ երկու երկրների խորհրդակցության ժամանակ քննարկվել է իրավիճակը  Սիրիայի Իդլիբ նահանգում: Նրանք եկել են միասնական համաձայնության՝ նախկինում որոշված պայմանավորվածությանը հավատարիմ լինելու մասին:

Մոսկվան և Անկարան որոշել են թուլացնել լարվածությունը տարածաշրջանում և շարունակել պայքարը ահաբեկչության դեմ:

  • Կիսվել: