չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՌԴ-ն ու Բելառուսը ստորագրել են տարածաշրջանային անվտանգության ապահովման համաձայնագիր

ՌԴ-ն ու Բելառուսը ստորագրել են տարածաշրջանային անվտանգության ապահովման համաձայնագիր

Բելառուսի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Վիկտոր Խրենինը և Սերգեյ Շոյգուն ստորագրել են երկրների միջև ռազմական ոլորտում տարածաշրջանային անվտանգության համատեղ ապահովման մասին համաձայնագրի արձանագրությունը: Այս մասին հայտնել է Միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ, Բելառուսի պաշտպանության նախարարի միջազգային ռազմական համագործակցության գծով օգնական Վալերի Ռևենկոն, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Բելառուսի և ՌԴ պաշտպանության նախարարություններն ստորագրել են 1997 թվականի դեկտեմբերի 19-ին Բելառուսի և Ռուսաստանի միջև ռազմական ոլորտում տարածաշրջանային անվտանգության համատեղ ապահովման մասին համաձայնագրի արձանագրությունը՛՛։

Ինչպես հաղորդվում է՝ փաստաթղթի ստորագրումը տեղի է ունեցել Ռուսաստանի և Բելառուսի ռազմական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ժամանակ:

  • Կիսվել: