հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՌԴ-ն պատրաստ է առաջինը կիրառել միջուկային հրթիռներ, եթե երկրի գոյությանը իրական վտանգ սպառնա․ Ժուրավլյով

ՌԴ-ն պատրաստ է առաջինը կիրառել միջուկային հրթիռներ, եթե երկրի գոյությանը իրական վտանգ սպառնա․ Ժուրավլյով

Ռուսաստանը պատրաստ է առաջինը կիրառել միջուկային հրթիռներ, եթե երկրի գոյությանը իրական վտանգ սպառնա, URA.RU-ի փոխանցմամբ, այդ մասին ասել է ՌԴ Պետդումայի պաշտպանության hարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլյովը։

«Ռուսաստանը կարող է առաջին միջուկային հարվածը հասցնել: Դա տեղի կունենա, եթե սպառնալիք լինի ՌԴ գոյությանը»,- պարզաբանել է Ժուրավլյովը։

Ըստ նրա՝ ԱՄՆ-ն ամեն ինչ անում է Երրորդ համաշխարհային պատերազմ սկսելու համար, միայն թե ոչ իրենց տարածքում:

«Այդուհանդերձ, նրանք կփորձեն գործը չհասցնել միջուկային հարվածների, բայց կփորձեն ամբողջ Եվրոպան ներքաշել Ռուսաստանի հետ հակամարտության մեջ, բորբոքել իրավիճակը Ասիայում։ Նրանք կկարողանան իրենց բոլոր խնդիրները վերագրել պատերազմին, ինչպես արդեն արել են և՛ Առաջին, և՛ Երկրորդ համաշխարհային պատերազմներում։ Ճգնաժամից դուրս եկան միայն Եվրոպայում պատերազմի շնորհիվ»,- ասել է Ալեքսեյ Ժուրավլյովը։

  • Կիսվել: