ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՌԴ-ն պաշտոնապես հայտարարեց Թուրքիայի և Տանզանիայի հետ ավիափոխադրումները սահմանափակելու մասին

ՌԴ-ն պաշտոնապես հայտարարեց Թուրքիայի և Տանզանիայի հետ ավիափոխադրումները սահմանափակելու մասին

Ռուսաստանը կսահմանափակի ավիափոխադրումները Թուրքիայի և Տանզանիայի հետ՝ կորոնավիրուսի տարածման աճի տեմպերով պայմանավորված: Այս մասին պաշտոնապես հայտարարել է ՌԴ փոխվարչապետ տատյանա Գոլիկովան՝ հավելելով, որ եթե այդ երկրներում համավարակային իրավիճակը կայունանա, թռիչքները կվերսկսվեն:

Սահմանափակումները կգործեն ապրիլի 15-ից մինչև հունիսի 1-ը: ՌԴ կառավարությունը խորհուրդ է տվել տուր-օպերատորներին դադարեցնել դեպի Թուրքիա ուղեգրերի վաճառքը:

Գոլիկովան տեղեկացրել է, որ Թուրքիայում մնացած ՌԴ քաղաքացիները կկարողանան հայրենիք վերադառնալ չարթերային չվերթներով կամ շարունակել հանգիստը մինչև նշանակված թռիչքի օրը:

 

  • Կիսվել: