շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
ՌԴ-ն լռության ռեժիմ է հայտարարել և մարդասիրական միջանցքներ բացել Ուկրաինայում. ՌԴ ՊՆ

ՌԴ-ն լռության ռեժիմ է հայտարարել և մարդասիրական միջանցքներ բացել Ուկրաինայում. ՌԴ ՊՆ

Ռուսական կողմը լռության ռեժիմ է հայտարարել և մարդասիրական միջանցքներ բացել, որպեսզի Մարիուպոլի և Վոլնովախայի բնակիչները հեռանալու հնարավորություն ունենան: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է ՌԴ ՊՆ-ն:

«Այսօր՝ մարտի 5-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 10-ից ռուսական կողմը լռության ռեժիմ է հայտարարում և մարդասիրական միջանցքներ բացում Մարիուպոլից և Վոլնովախայից խաղաղ բնակիչների դուրս գալու համար»,- հայտնել են գերատեսչությունից։

ՌԴ պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ ուկրաինական կողմի հետ համաձայնեցվել են հումանիտար միջանցքները և ելքի ուղիները։

  • Կիսվել: