ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ՌԴ-ն կկարողանա ոչնչացնել Patriot ՀՕՊ համակարգերը՝ դրանք Ուկրաինային մատակարարվելու դեպքում. Պուտին

ՌԴ-ն կկարողանա ոչնչացնել Patriot ՀՕՊ համակարգերը՝ դրանք Ուկրաինային մատակարարվելու դեպքում. Պուտին

Ռուսաստանը կկարողանա ոչնչացնել Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը, եթե Միացյալ Նահանգները դրանք մատակարարի Ուկրաինային, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ այսօր «Россия-1» հեռուստաալիքի եթերում «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հարցազրույցի ընթացքում։

«Իհարկե, մենք կչրթենք ենք, 100 տոկոսով»,- վստահեցրել է նա լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցի ընթացքում՝ միաժամանակ, հիշեցնելով, որ Ուկրաինան «դեռեւս չունի» նման համակարգեր։

Հինգշաբթի օրը Պուտինը լրագրողներին ասել էր, որ Patriot-ը բավականին հին համակարգ է, եւ այն չի աշխատում ռուսական S-300-ի նման։ Միաժամանակ նա ասել էր, որ այդ համալիրների համար «հակաթույն» կլինի, հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալոթյունը։

Դեկտեմբերի 21-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենի հրավերով այցելել էր Վաշինգտոն։ ԱՄՆ-ի կողմից Կիեւին 1,85 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթի մասին հայտարարությունը համընկել էր նրա՝ ԱՄՆ այցի հետ։ Առաջին անգամ այն ​​ներառում էր Patriot հակաօդային պաշտպանության մարտկոց, որը ներառում էր բուն գործարկման համակարգը՝ բեռնատարի շասսիի վրա, ռադիոտեղորոշիչը եւ կառավարման կայանը:

  • Կիսվել: