երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՌԴ-ն եւ Ուկրաինան պայմանավորվել են չհրապարակել իրենց բանակցությունների պայմանները մինչեւ «ընդհանուր դիրքորոշումների» համաձայնեցումը

ՌԴ-ն եւ Ուկրաինան պայմանավորվել են չհրապարակել իրենց բանակցությունների պայմանները մինչեւ «ընդհանուր դիրքորոշումների» համաձայնեցումը

ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ ստեղծված իրադրության շուրջ բանակցությունների պատվիրակությունների անդամները չեն հրապարակի առաջարկվող պայմանները մինչեւ «ընդհանուր դիրքորոշումների» համաձայնեցումը: Այդ մասին հայտարարել Է Ուկրաինայի նախագահի դիվանատան ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը:

«Բանակցային գործընթացը շարունակվում Է. այն շատ դժվարին Է: Այնտեղ բազմաթիվ օպցիոններ կան, որոնք արտահայտվել են ե՛ւ մի կողմից, ե՛ւ մյուս կողմից: Մենք պայմանավորվել ենք մինչեւ այն պահը, երբ կհամաձայնեցնենք ընդհանուր դիրքորոշումները»,-Պոդոլյակը ռուսաստանցի լրագրողուհի Յուլյա Լատինինոյին ասել Է նրա YouTube-ալիքում տված հարցազրույցում: «Չենք ցանկանում այս փուլում, ինչ-որ չպարզված բաներ ասելով, որեւԷ ոչ ճիշտ գործողության դրդել»,-հավելել Է նա:

 
Ռուսաստանի եւ Ուկրաինամի միջեւ բանակցությունների առաջին երկու փուլերը համապատասխանաբար տեղի են ունեցել փետրվարի 28-ին եւ մարտի 3-ին, երրորդը, ինչպես սպասվում Է, տեղի կունենա ընթացիկ շաբաթվա սկզբին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

  • Կիսվել: