երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
ՌԴ-ն չի տեսնում պարտավորությունների խախտումներ Ղրղզստանի կողմից Bayraktar դրոնները գնելու նրա մտադրության կապակցությամբ

ՌԴ-ն չի տեսնում պարտավորությունների խախտումներ Ղրղզստանի կողմից Bayraktar դրոնները գնելու նրա մտադրության կապակցությամբ

Ռուսաստանը չի տեսնում պարտավորությունների խախտումներ Ղրղզստանի կողմից Bayraktar դրոնները գնելու նրա մտադրության կապակցությամբ: Այդ մասին Ինտերֆաքսին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների երրորդ ստորաբաժանման տնօրեն Ալեքսանդր Ստերնիկը՝ պատասխանելով հարցին, թե տենսո՞ւմ է արդյոք Մոսկվան դրանում դաշնակցային պարտավորությունների խախտումներ՝ հաշվի առնելով, որ Ղրղզստանը ՀԱՊԿ-ի անդամ է:

«Մենք չենք տեսնում պարտավորությունների որեւէ խախտում: Դեռ ավելին, այդպիսի եզակի գնումներն անհամեմատելի են մեր ռազմատեխնիկական համագործակցության ծավալի եւ դաշնակցին օգնելու հետ ինչպես երկկողմանի ալիքներով, այնպես էլ ՀԱՊԿ-ի պարտավորությունների շրջանակում»,-նշել է նա:

  • Կիսվել: