Արշակ Սրբազանի գործով ինքնաբացարկ հայտնելու համար դատավոր Գևորգ Մանուկյանի նկատմամբ նկատողություն է հայտարարվել
Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ դատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել:
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով ինքնաբացարկ հայտնելու համար Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Մանուկյանի նկատմամբ նկատողություն է հայտարարվել։ Այդ մասին հայտնում են Դատական իշխանությունից:
ՀՀ արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ է հարուցել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Մանուկյանի նկատմամբ։ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է ՀՀ գլխավոր դատախազի հաղորդման հիման վրա։
Մանուկյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր դեպքում, երբ ԲԴԽ առջև բարձրացվում է դատավորին պատասխանավության ենթարկելու հարցը՝ կապված նրա կողմից ի պաշտոնե կատարված գործողության կամ դատական իշխանությունը հեղինակազրկելու մեղադրանքի հետ, լիազոր մարմինը պետք է ծանրակշիռ փաստեր ներկայացնի, ոչ թե ենթադրություններ։ ԲԴԽ-ն, այդուհանդերձ, որոշել է բավարարել միջնորդությունը։



