Հանրապետության նախագահի աշխատակազմին 2027 թվականի համար կտրամադրվի 1 մլրդ 794 մլրդ դրամ
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմին 2027 թվականի պետական բյուջեից նախատեսվում է տրամադրել 1 մլրդ 794 մլն դրամ, ինչը 175 մլն դրամով ավելին է ընթացիկ տարվա հատկացումից:
Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ընթացքում հայտնեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյանը:
«Նախատեսվում է արտաքին լուսավորության համակարգի բարելավում, դեռ 1970-ական թվականներին տեղադրված վերելակների փոխարինում»,- ասաց Պողոսյանը:
Նախագահի աշխատակազմի ղեկավարը հավելեց, որ բյուջեով նախատեսված են հատկացումներ նաև նախագահի արտերկրի այցերի համար, մասնավորապես հրավերներ են եղել Լատվիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Լիբանանի նախագահներից, տարբեր միջազգային կազմակերպությունների ղեկավարներից:



