շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՌԴ-ն արտաքսում է Սանկտ Պետերբուրգում ձերբակալված Ուկրաինայի հյուպատոսին

ՌԴ-ն արտաքսում է Սանկտ Պետերբուրգում ձերբակալված Ուկրաինայի հյուպատոսին

Ռուսաստանն արտաքսում է Սանկտ Պետերբուրգում անվտանգության դաշնային ծառայության կողմից ձերբակալված Ուկրաինայի հյուպատոսին՝ գաղտնի տեղեկատվություն ստանալուց հետո: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:

Նշվում է, որ հյուպատոսը պետք է լքի Ռուսաստանի Դաշնությունը մինչ ապրիլի 22-ը:

Ինչպես հաղորդվում է՝ Մոսկվայում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ռուսաստանի արտգործնախարարություն՝ Ուկրաինայի հյուպատոսի անօրինական գործունեության առնչությամբ:

Նշենք, որ Ուկրաինայի հյուպատոս Ալեքսանդր Սոսոնյուկին ՌԴ անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները ձերբակալել են Սանկտ Պետերբուրգում:

  • Կիսվել: