ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՌԴ-ն 30 տարում չի կորցրել այնքան ավիացիոն տեխնիկա, որքան 13 օրում Ուկրաինայում. Զելենսկի (տեսանյութ)

ՌԴ-ն 30 տարում չի կորցրել այնքան ավիացիոն տեխնիկա, որքան 13 օրում Ուկրաինայում. Զելենսկի (տեսանյութ)

Ռուսաստանը անցած 30 տարիների ընթացքում չի կորցրել այնքան ավիացիոն տեխնիկա, որքան այս 13 օրերի ընթացքում Ուկրաինայում։ Այս մասին իր ուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկսին։

«Մենք պայքարում ենք արդեն տասներեքերորդ օրը. Ոչնչացնում ենք օկուպանտներին ամենուր, որտեղ կարող ենք։ Ամենուր։ Բայց կա երկինքը՝ հարյուրավոր ռուսական թեւավոր հրթիռներ,  հարյուրավոր մարտական ինքնաթիռների, հարյուրավոր ուղղաթիռներ։ Այո՛, մենք նրանց ոչնչացնում ենք։ Ռուսաստանը անցած 30 տարիների ընթացքում չի կորցրել այնքան ավիացիոն տեխնիկա, որքան այս 13 օրերի ընթացքում Ուկրաինայում», - ասել է նախագահը։

Սակայն, ըստ նրա, Ռուսաստանը դեռ բավարար մեքենաներ ունի սպանության համար։ 

«Դեռ բավական հինգոտկիլոգրամանոց  ռումբեր կան՝  դրանք Չերնիգովի եւ Կիեւի ,Օդեսայի և Խարկովի, Պոլտավայի եւ Ժիտոմիրի՝ Տասնյակ ու տասնյակ ուկրաինական քաղաքների Միլիոնավոր խաղաղ ուկրաինացի մարդկանց վրա նետելու համար», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը, փախնցում է Unian լրատվական գործակալությունը։

  • Կիսվել: