ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ՌԴ-ից գնված Սու-35 կործանիչները Թեհրան կհասնեն մարտին

ՌԴ-ից գնված Սու-35 կործանիչները Թեհրան կհասնեն մարտին

Սու-35 կործանիչները, որոնք Իսլամական Հանրապետությունը գնել է Ռուսաստանից, Թեհրան կմատակարարվեն, ըստ իրանական օրացույցի, հաջորդ տարվա սկզբին: Այս մասին հայտնել է Իրանի Մեջլիսի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Շահրիյար Հեյդարին, տեղեկացնում է Tasnim-ը։

Այսպես՝ այդ ինքնաթիռներն Իրան պետք է հասնեն 2023 թվականի մարտի 21-ից ոչ շուտ:

Հեյդարին նաև ասել է, որ Թեհրանը Ռուսաստանի Դաշնությունից պատվիրել է մի շարք այլ զինտեխնիկա, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգեր, հրթիռային համակարգեր և ուղղաթիռներ, որոնց մեծ մասը իրանական կողմը կստանա մոտ ապագայում։

 

  • Կիսվել: