չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ՌԴ-ի և Թուրքիայի ԱԳ նախարարներն առանց փողկապի ընթրիք են անցկացրել

ՌԴ-ի և Թուրքիայի ԱԳ նախարարներն առանց փողկապի ընթրիք են անցկացրել

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սոցցանցի իր էջում լուսանկար է հրապարակել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի նրա գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հանդիպումից:

Լուսանկարին կից՝ Զախարովան նշել է. ՛՛Այսօր՝ աշխատանքային ընթրիք, վաղը՝ բանակցություններ՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լավրովը Չավուշօղլուի հրավերով ժամանել է Թուրքիա, այնտեղ նրանք, ի թիվս այլ հարցերի, քննարկելու են նաև Լեռնային Ղարաբաղի իրավիճակին վերաբերող հարցեր:

  • Կիսվել: