երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ՌԴ-ի և Իտալիայի ԱԳ նախարարները կքննարկեն իրադրությունն Ուկրաինայի շուրջ

ՌԴ-ի և Իտալիայի ԱԳ նախարարները կքննարկեն իրադրությունն Ուկրաինայի շուրջ

Վաղը՝ փետրվարի 17-ին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում բանակցություններ կունենա Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի Դի Մայոյի հետ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

նա, մասնավորապես, նշել է. ՛՛Տեղի կունենա մտքերի փոխանակում միջազգային օրակարգի ակտուալ հարցերի շուրջ: Նախատեսվում է հատուկ ուշադրություն դարձնել Եվրաատլանտյան տարածաշրջանում իրադրությանը՝ Ռուսաստանի կողմից անվտանգության երաշխիքների վերաբերյալ նախաձեռնությունների համատեքստում, ինչպես նաև կքննարկվի իրադրությունն Ուկրաինայի շուրջ, Ռուսաստանի հարաբերությունները ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ՛՛:

Զախարովան հավելել է, որ կողմերը կքննարկեն նաև համագործակցության հեռանկարները քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում:

 

 

  • Կիսվել: