կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
ՌԴ-ի դեմ ԵՄ սահմանափակող միջոցներին չմիանալու Թուրքիայի քաղաքականությունը գնալով ավելի մեծ անհանգստության պատճառ է դառնում. Բորել

ՌԴ-ի դեմ ԵՄ սահմանափակող միջոցներին չմիանալու Թուրքիայի քաղաքականությունը գնալով ավելի մեծ անհանգստության պատճառ է դառնում. Բորել

Ռուսաստանի դեմ ԵՄ սահմանափակող միջոցներին չմիանալու Թուրքիայի քաղաքականությունը գնալով ավելի մեծ անհանգստության պատճառ է դառնում: Այս մասին Funke Group-ին տված հարցազրույցում ասել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Նա նշել է, որ Եվրամիությունը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել փոխել իրենց առեւտրային քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ եւ ենթարկվել Մոսկվայի դեմ սահմանված արեւմտյան պատժամիջոցներին։

Քանի որ Թուրքիան կտրուկ ավելացրել է իր արտահանումը Ռուսաստանի Դաշնություն եւ ավելացրել է ռուսական նավթի ներկրումը, ուստի այս կապակցությամբ Բորելն ընդգծել է, որ ԵՄ-ն եւ Թուրքիան մտել են մաքսային միություն, որն ապահովում է ապրանքների ազատ տեղաշարժը, այդ թվում՝ երկակի նշանակության ապրանքների, որոնք կարող են օգտագործվել ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական նպատակներով։ Նրա խոսքով՝ Անկարան չպետք է օգնի Ռուսաստանին՝ շրջանցելու արեւմտյան պատժամիջոցները: Բորելը հիշեցրել է, որ Թուրքիան ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ ունի։

  • Կիսվել: