շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
ՌԴ ՀՕՊ համակարգերի ոչնչացման գործում Ուկրաինայի անվտանգության ծառայության արդյունքներն արժանի են հատուկ ուշադրության. Զելենսկի

ՌԴ ՀՕՊ համակարգերի ոչնչացման գործում Ուկրաինայի անվտանգության ծառայության արդյունքներն արժանի են հատուկ ուշադրության. Զելենսկի

Տարվա առաջին կեսին Ռուսաստանի ՀՕՊ համակարգերի ոչնչացման գործում Ուկրաինայի անվտանգության ծառայության արդյունքներն արժանի են հատուկ ուշադրության։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնում է УНИАН-ը:

Դա զգալիորեն նպաստում է ռուսական ռազմական մեքենայի օբյեկտների և Ռուսաստանի ռազմական տնտեսության դեմ մեր հեռահար հարվածներին։ Ես որոշ գործողություններ համաձայնեցրել եմ։ Շնորհակալություն Ուկրաինայի անվտանգության ծառայությանը՝ ուժի, դիպուկության համար: Մենք հրապարակայնորեն չենք բացահայտում մանրամասները, բայց թշնամին զգում է մեր գործողությունների հետևանքները՛՛,-նշել է նա:

 

  • Կիսվել: