կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնապես հայտարարել է Ուկրաինայի հետ առանց վիզայի ռեժիմի դադարեցման մասին

ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնապես հայտարարել է Ուկրաինայի հետ առանց վիզայի ռեժիմի դադարեցման մասին

Ռուսաստանի Դաշնության Արտգործնախարարությունը պաշտոնապես հայտարարեց, որ 1997 թվականից ՌԴ-ի և Ուկրաինայի միջև առանց վիզայի ռեժիմի մասին համաձայնագիրը դադարել է գործել այս տարվա հունվարի 1-ից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Pravo.gov.ru պորտալը հրապարակել է նախարարության հոկտեմբերի 30-ի հաղորդագրությունն առ այն, որ ՛՛2023 թվականի հունվարի 1-ից դադարել է գործել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Ուկրաինայի կառավարության միջև 1997 թվականի հունվարի 16-ին Մոսկվայում ստորագրված՝ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի մասին համաձայնագիրը՛՛:

Նշվում է, որ 2022 թվականին Ուկրաինան հայտարարեց Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ մտցնելու մասին։ Ռուսական կողմին ուղարկվել են ուկրաինական գրության էլեկտրոնային պատճենները՝ համապատասխան ծանուցմամբ։

 

  • Կիսվել: