շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՌԴ ԱԳՆ-ն հաստատեց․ Լավրովն ու Կուլեբան կարող են հանդիպել Անթալիայում

ՌԴ ԱԳՆ-ն հաստատեց․ Լավրովն ու Կուլեբան կարող են հանդիպել Անթալիայում

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է, որ Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակում շփում է նախատեսվում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի միջև՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի մասնակցությամբ։

«Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Թուրքիայի ղեկավարի նախաձեռնությամբ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում նախատեսվում է շփում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի միջև՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի մասնակցությամբ»,- ՏԱՍՍ-ին ասել է նա։

Երկուշաբթի ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ Լավրովի և Կուլեբայի հանդիպումը կարող է տեղի ունենալ մարտի 10-ին Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակում։ Նա ասել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարները հաստատել են Անթալիայում հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամությունը, և որ հանդիպումը կանցկացվի եռակողմ ձևաչափով։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: