ՌԴ ԱԳՆ-ից զգուշացրել են երկրից արևմտյան ԶԼՄ-ների լրագրողներին արտաքսելու մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի պնդմամբ, Ռուսաստանը պատասխան քայլեր կձեռնարկի, եթե արտաքին գերատեսչության ճեպազրույցն արգելափակվի YouTube-ում։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Դիվանագետն ասել է, որ Մոսկվան նման սահմանափակման դեպքում կարտաքսի արևմտյան լրատվամիջոցների լրագրողներին։