երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ռազմավարական գործընկերության համաձայնագիր՝ Չինաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև

Ռազմավարական գործընկերության համաձայնագիր՝ Չինաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Սաուդյան Արաբիա: Նրան ընդունել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալման Ալ Սաուդը:

Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները՝ կողմերը համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր են կնքել: Նախատեսվում է աշխարհում էներգետիկ ճգնաժամի ֆոնին ընդլայնել գործակցությունը տնտեսական և տարածաշրջանային անվտանգության ապահովման ոլորտներում:

Չինաստանի ԱԳՆ-ը նշում է, որ այս այցը չին-արաբական հարաբերությունների զարգացման պատմության մեջ դարակազմիկ էջ կդառնա:

  • Կիսվել: