շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Սիրիայում բախումներ են տեղի ունեցել կառավարական ուժերի և կիսառազմական խմբավորումների միջև

Սիրիայում բախումներ են տեղի ունեցել կառավարական ուժերի և կիսառազմական խմբավորումների միջև

Սիրիայի հյուսիսում և հարավում բախումներ են տեղի ունեցել կառավարական ուժերի և կիսառազմական խմբավորումների միջև: Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը։

Նշվում է, որ փոխհրաձգություններ են եղել Սիրիայի հյուսիսում՝ զինվորականների և քրդական աշխարհազորայինների, ինչպես նաև հարավային Սուեյդա նահանգում՝ զինվորականների և դրուզ աշխարհազորայինների միջև։

Ըստ լրատվամիջոցի՝ ներկայումս Դամասկոսը ձգտում է պահպանել դրուզների հետ հրադադարը, ինչպես նաև իրականացնել քրդերի հետ կնքված համաձայնագիրը, որի արդյունքում Սիրիայի իշխանությունները պետք է վերականգնեն վերահսկողությունը հյուսիսում գտնվող հսկայական տարածքների նկատմամբ։

  • Կիսվել: