շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռամզան Կադիրովը պատրաստ է կյանքը տալ հանուն Պուտինի

Ռամզան Կադիրովը պատրաստ է կյանքը տալ հանուն Պուտինի

Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ պատրաստ է կյանքը տալ հանուն Ռուսաստանի եւ երկրի նախագահի: Այս մասին նա հայտարարել է Վլադիմիր Պուտինի այն խոսքերից հետո, որ Չեչնիայի ղեկավարը մինչ օրս ամեն օր վտանգների է ենթարկվում, տեղեկացնում է ՌԻԱ-ն:

Նշվում է, որ ավելի վաղ Պուտինն ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է, որ Չեչնիայի առաջին նախագահ Ահմադ Կադիրովը ինքն է եկել իր մոտ, որպեսզի կառուցի հանրապետության հարաբերությունները Մոսկվայի հետ, եւ ահաբեկիչների ձեռքից մահացել է ոչ միայն հանուն Չեչնիայի, այլ նաեւ հանուն Ռուսաստանի, իսկ նրա որդի Ռամզան Կադիրովը մինչ օրս ամեն օր վտանգների է ենթարկվում: Նա նաեւ հայտնել է, որ չնայած իր կողմից արգելքին՝ Կադիրովը շարունակում է անձամբ մասնակցել տարբեր տեսակի մարտական գործողություններին: Մեկնաբանելով Կադիրովի պետական պարգեւատրումը՝ Պուտինը նշել է, որ ինքը «հենց այնպես Ռուսաստանի հերոսի կոչման հրամանագրեր չի ստորագրում»: 

Telegram-ի իր ալիքում Ռամզան Կադիրովը գրել է. «Ձեր բարձր վստահությունն արդարացնելու համար մենք պատրաստ ենք զօրուգիշեր աշխատել, պայքարել եւ առանց երկմտելու մեր կյանքը տալ հանուն Ռուսաստանի եւ մեր նախագահ Վլադիմիր Պուտինի»:

Կադիրովն ասել է, որ իր, իր ընտանիքի եւ հանրապետության ժողովրդի համար իր հոր մասին ջերմ խոսքերից թանկ ոչինչ չկա «Ես այս օրը պատմական եմ համարում մեր ժողովրդի ճակատագրի համար: Խոսելով Ահմադ-Հաջիի մասին՝ դուք խոսում էիք ամբողջ ժողովրդի մասին»:

Նա նաեւ վստահեցրել է, որ աշխատելու եւ պայքարելու ոչ մի խնդիր չկա, «երբ Ռուսաստանն ունի նման նախագահ»:

 

  • Կիսվել: