ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ռաիսին ընդունել է Լուկաշենկոյին. ստորագրվել է համապարփակ համագործակցության ճանապարհային քարտեզ

Ռաիսին ընդունել է Լուկաշենկոյին. ստորագրվել է համապարփակ համագործակցության ճանապարհային քարտեզ

Թեհրանում կայացած բանակցություններից հետո Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ստորագրել են երկրների միջև 2023-2026 թվականների համապարփակ համագործակցության ճանապարհային քարտեզը, հայտնում է ԲելՏԱ-ն։

Իրանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահեցրել է, որ Մինսկը կանի անհրաժեշտ ամեն ինչ ստորագրված համաձայնագրերը կյանքի կոչելու համար։

«Դուք կարող եք ապավինել մեզ»,- ընդգծել է պետության ղեկավարը։

Ճանապարհային քարտեզը նախատեսում է Բելառուսի և Իրանի միջև համապարփակ համագործակցություն քաղաքական, տնտեսական, հյուպատոսական, գիտական և տեխնիկական, ինչպես նաև կրթության, մշակույթի, արվեստի, լրատվամիջոցների և զբոսաշրջության ոլորտներում:

Փաստաթղթի մշակման և պատրաստման շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ալեքսանդր Լուկաշենկոյի և Էբրահիմ Ռաիսիի հանդիպման ժամանակ 2021 թվականի սեպտեմբերին՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում։

  • Կիսվել: