հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Թուրքիայում մեկօրյա համազգային սուգ է հայտարարվել՝ Իրանի նախագահի մահվան կապակցությամբ

Թուրքիայում մեկօրյա համազգային սուգ է հայտարարվել՝ Իրանի նախագահի մահվան կապակցությամբ

Թուրքիայում մեկօրյա համազգային սուգ է հայտարարվել՝ ավիավթարի հետևանքով Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան կապակցությամբ։ Այս մասին կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված ուղերձում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Իրանի նախագահի մահվան կապակցությամբ մենք որոշեցինք մեկօրյա սուգ հայտարարել մեր երկրում՝ Իրանի ժողովրդի հետ խորը վիշտը կիսելու համար»,-նշել է նա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լիբանանը, Պակիստանը, Հնդկաստանը, Իրաքը և Սիրիան համազգային սուգ են հայտարարել Իրանի նախագահի մահվան կապակցությամբ:

 

  • Կիսվել: