ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Քուվեյթի իշխանությունները կոչ են արել քաղաքացիներին լքել Ուկրաինան

Քուվեյթի իշխանությունները կոչ են արել քաղաքացիներին լքել Ուկրաինան

Քուվեյթի իշխանությունները կոչ են արել իրենց քաղաքացիներին անվտանգության նկատառումներից ելնելով լքել Ուկրաինայի տարածքն ու խուսափել այդ երկիր այցելելուց: Այս մասին հայտարարությունը տեղադրված է Քուվեյթի արտաքին քաղաքական գերատեսչության «Թվիթեր»-ի էջում:

«Քուվեյթի Պետության ԱԳՆ-ն կոչ է անում իր քաղաքացիներին, ովքեր ծրագրում են այցելել Ուկրաինա, հետաձգել այն ավելի նպատակահարմար ժամանակի: Բացի այդ, նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին, ովքեր այդ երկրում են, լքել այն՝ ելնելով անվտանգության նկատառումներից»,- ասվում է հայտարարության մեջ:

  • Կիսվել: