Queen-ի կիթառահար Բրայան Մեյը ստացել է ասպետի կոչում
Queen-ի կիթառահար Բրայան Մեյը Մեծ Բրիտանիայում ասպետ-բակալավրի կոչում է ստացել՝ համաձայն ամանորյա պետական պարգևների ցանկի, որն առաջինն է Չարլզ III թագավորի գահ բարձրանալուց հետո:
Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում հրապարակված ցուցակում ընդգրկված է ավելի քան հազար մարդ։ Մասնավորապես, Կիևում Միացյալ Թագավորության դեսպան Մելինդա Սիմոնսը և Մոսկվայում բրիտանական դիվանագիտական առաքելության ղեկավար Դեբորա Բրոներտը դարձան Սուրբ Միքայել և Գեորգի շքանշանի տիկին-կոմանդորներ։
Տարբեր մրցանակների են արժանացել նաև դերասան Սթիվեն Գրեհեմը, դերասանուհի Վիրջինիա Մաքքեննան, 2022 թվականի Եվրոպայի առաջնությունում հաղթած Անգլիայի կանանց ֆուտբոլի հավաքականի մի շարք խաղացողներ և նրանց մարզիչ Սարինա Ուիգմանը, ինչպես նաև նկարիչ Գրեյսոն Փերին։



