երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Քովիդի աշխարհագրությունը Վրաստանում. թվերը կրկին ավելացել են

Քովիդի աշխարհագրությունը Վրաստանում. թվերը կրկին ավելացել են

Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսի 18 149 թեստ է արվել։ Դրական է 2058-ը, գրում է aliq.ge-ն:

Կորոնավիրուսի ցուցանիշով երկրի առաջատարը շարունակում է մնալ մայրաքաղաք Թբիլիսին` 808 նոր վարակակիր, Իմերեթիում 363-ն են վարակվել, Սամեգրելո Զեմո-Սվանեթիում` 183, Շիդա Քարթլիում` 165, Քվեմո Քարթլիում` 150:

Երբեմնի կանաչ գոտի Կախեթում 131 նոր դեպք կա, Աջարիայում` 107, Մցխեթա Մթիանեթիում` 63, Ջավախքում` 38։

Երկրում 10592 ակտիվ դեպք կա։ 3867 մարդ հոսպիտալացված է։ 847-ի վիճակը շարունակում է մնալ ծանր։

Պանդեմիայի ողջ ընթացքում Վրաստանում վարակի 238.086 դեպք է եղել։ Ապաքինվել է 224 718-ը, մահացել 2 750-ը, որոնցից 22-ը` վերջին մեկ օրվա ընթացքում։

 

  • Կիսվել: