Քաղաքական կամք ունեն. Պեսկովը` Հաղթանակի շքերթին ԱՊՀ առաջնորդների ներկայության մասին
Մոսկվայում կայացած շքերթին ԱՊՀ առաջնորդների ներկայությունը խոսում է այն մասին, որ նրանց երկրներում պատմական հիշողությունը պահպանելու քաղաքական կամք կա։ Լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն է արել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Երեկ ԱՊՀ երկրների ղեկավարների ներկայությունը խոսում է այն մասին, որ նրանց երկրներում նույնպես քաղաքական և հասարակական կամք կա այդ հիշողությունը պահելու համար։ Այդ հիշողությունը հասցնելու ենք նաև աշխարհի բոլոր ժողովուրդներին, և այնպես, որ գոնե նրանք, ովքեր ցանկանում են, հնարավորություն ունենան ծանոթանալու իրական տեղեկատվությանը»,-ասել է Պեսկովը։