շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Քադիրովն անձամբ է ժամանել Ուկրաինա՝ աջակցելու իր մարտիկներին

Քադիրովն անձամբ է ժամանել Ուկրաինա՝ աջակցելու իր մարտիկներին

Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովն անձամբ է ժամանել Ուկրաինա՝ աջակցելու իր մարտիկներին, գրում են ռուսական ԶԼՄ-ները:

Իր մարտիկների հետ հանդիպման տեսանյութը հայտնվել է համացանցում: Ըստ շրջանառվող տեղեկության՝ «Քադիրովի գլխավոր խնդիրը Կիևի գրավումն է»:

Փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս այլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

  • Կիսվել: