ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պուտինը ռուսաստանյան էներգետիկ ընկերություններին կոչ է արել պատրաստ լինել նավթային էմբարգոյին

Պուտինը ռուսաստանյան էներգետիկ ընկերություններին կոչ է արել պատրաստ լինել նավթային էմբարգոյին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել ռուսաստանյան էներգետիկ ընկերություններին պատրաստ լինել նավթային էմբարգոյին, որը սահմանվել է Եվրամիության պատժամիջոցների նոր փաթեթով: Այս մասին նա ասել է ՌԴ կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ Ռուսաստանի նախագահը, մասնավորապես, ասել է. ՛՛Ինչպես հայտնի է՝ օրերս Եվրամիությունը պատժամիջոցների հերթական փաթեթն է սահմանել՝ ներառելով նավթային էմբարգոն:

Տվյալ որոշմանը հայրենական ընկերությունները պետք է արդեն պատրաստ լինեն: Այսպիսի սահմանափակումների հեռանկարների մասին մենք խոսել ենք նաև վառելիքաէներգետիկ համալիրի հարցերով նախորդ խորհրդակցության ժամանակ՛՛:

 

  • Կիսվել: