ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պուտինը պարգևատրել է 7 տարի ազատազրկման դատապարտված Հայկ Գասպարյանին

Պուտինը պարգևատրել է 7 տարի ազատազրկման դատապարտված Հայկ Գասպարյանին

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից «արիության մեդալով» է պարգևատրել «Վագներ» խմբի վարձկան դարձած բանտարկյալ Հայկ Արմենի Գասպարյանին։

Ըստ Պեսկովի՝ Գասպարյանը մասնակցել է «հատուկ ռազմական գործողությանը», ցուցաբերել է հերոսություն և արժանացել պետական պարգևին։

Հիշեցնենք, ըստ համացանցում տարածված տեղեկատվության, Հայկ Գասպարյանը դատապարտվել էր 7 տարի 3 ամիս ազատազրկման զինված կողոպուտի համար։

Նա զորակոչվել է «Վագներ» ռազմական խմբավորման կազմում՝ խիստ ռեժիմի գաղութից։

  • Կիսվել: