երկուշաբթի, սեպտեմբեր 7
7 / 9 / 2026
Պուտինը մեծ մարդ է. նրանց բոլորին հիշելու են միայն այն պատճառով, որ նրանք ապրել են Պուտինի դարաշրջանում. Մարգարիտա Սիմոնյան

Պուտինը մեծ մարդ է. նրանց բոլորին հիշելու են միայն այն պատճառով, որ նրանք ապրել են Պուտինի դարաշրջանում. Մարգարիտա Սիմոնյան

Պուտինը մեծ մարդ է. նրանց բոլորին հիշելու են միայն այն պատճառով, որ նրանք ապրել են Պուտինի դարաշրջանում: Ընդունելով հատուկ ռազմական գործողություն սկսելու որոշումը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փրկել է աշխարհը հակամարդկայնության հերթական փուլից, հայտարարել է RT հեռուստաալիքի և «Россия сегодня» մեդիախմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը՝ Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում:

«Դե, ընդհանրապես, նրանց բոլորին հիշելու են միայն այն պատճառով, որ նրանք ապրել են Պուտինի դարաշրջանում։ Ես ձեզ կասեմ՝ մեզ բոլորիս հիշելու են միայն այն պատճառով, որ մենք ապրել ենք Պուտինի դարաշրջանում։Մենք մի քանի տարի անց միայն կգնահատենք և կկարողանանք հասկանալ, թե ինչպես Վլադիմիր Պուտինը շրջեց աշխարհի անխուսափելի գլորումը հակամարդկայնության հերթական փուլի մեջ, անվանեք դա ֆաշիզմ, անվանեք դա միջնադար, ինչպես ուզում եք»,- ասել է Մարգարիտա Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ հակամարդկայնությանը նման վերադարձ տեղի է ունեցել համաշխարհային պատմության մեջ բազմաթիվ անգամներ, օրինակ՝ 1930-ականներին Գերմանիայում, գաղութատիրության տարիներին։

«Ես արդեն լռում եմ նապալմի, «Ագենտ Օրանժ»-ի, վիետնամական պատերազմի վայրի սարսափների և մնացած ամեն ինչի մասին։ Մենք չէ՞ որ անընդհատ սահում ենք դրա մեջ և չենք նկատում։ Եվ կարծես թե կյանքը շարունակվում է, իսկ ինչ-որ տեղ մոտակայքում տեղի են ունենում հրեշավոր, աննկարագրելի, հինկտակարանային կրքեր, մահապատիժներ և սարսափներ։

Եվ մենք մի օր կհասկանանք, և հենց դա էլ գրվելու է պատմության դասագրքերում, որ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը մեծ մարդ է, չեմ վախենա այդ բառից, կանգնեցրեց համաշխարհային պատմության հերթական գլորումն այնտեղ՝ նրանց համար անսպասելի հատուկ ռազմական գործողությունով»,- նշել է Մարգարիտա Սիմոնյանը։

  • Կիսվել: