չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Պուտինը Լավրովին «Աշխատանքի հերոսի» կոչում է շնորհել

Պուտինը Լավրովին «Աշխատանքի հերոսի» կոչում է շնորհել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին «Աշխատանքի հերոսի» կոչում է շնորհել։ Այս մասին հրամանը հրապարակված է Կրեմլի կայքում:
 
Հրամանագրում ասված է. «Պետության և ժողովրդի նկատմամբ ցուցաբերած հատուկ աշխատանքային արժանիքների համար «ՌԴ Աշխատանքի հերոսի» կոչում շնորհել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Վիկտորովիչ Լավրովին»։
 
Ղրիմի կամրջի շինարարության մեջ ունեցած իր վաստակի համար «Աշխատանքի հերոսի» կոչում է ստացել նաև «СГМ-МОСТ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Ալեքսանդր Օստրովսկին։ 
 

  • Կիսվել: