Պուտինի նկատմամբ ռուսաստանցիների վստահության վարկանիշը կազմել է ավելի քան 71 տոկոս. հարցում
Ռուսաստանցիների շուրջ 71 տոկոսը հավանություն է տալիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեությանը, իսկ 70 տոկոսը հայտարարել է պետության ղեկավարի նկատմամբ վստահության մասին։ Այս մասին վկայում են «Հասարակական կարծիք» հիմնադրամի (ՖՕՄ) հարցման արդյունքները, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
Ըստ հարցման՝ ՌԴ նախագահին չի վստահում հարցվածների միայն 17%-ը, ևս 14%-ը հայտարարել է, որ հավանություն չի տալիս նրա աշխատանքին։
Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի աշխատանքը դրական է գնահատել հարցվածների 53 տոկոսը։ Վարչապետի գործունեությանը հավանություն չի տվել հարցման մասնակիցների 15 տոկոսը։ Բացի այդ, ռուսաստանցիների 43 տոկոսը կարծում է, որ կառավարությունը աշխատում է ավելի շուտ լավ, իսկ 35 տոկոսը հակառակ կարծիք ունի։



