Պուտինը կրկին շնորհավորել է Էրդողանին վերաընտրվելու առթիվ. այս անգամ՝ հեռախոսազանգով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ, հաղորդում է Թուրքիայի կառավարության մամուլի ծառայությունը, տեղեկացնում է rbc.ru-ն:
Նշվում է, որ նա շնորհավորել է Էրդողանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և մաղթել, որ ՛՛ընտրության արդյունքներն արդյունավետ լինեն թուրք ժողովրդի համար՛՛:
Նախագահները նաև պայմանավորվել են զարգացնել երկկողմ հարաբերությունները: