շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պուտինը կմեկնի՞ Թուրքիա. Պեսկովի պատասխանը

Պուտինը կմեկնի՞ Թուրքիա. Պեսկովի պատասխանը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Թուրքիա այցելելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ չեն տարվում: Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ո՛չ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին, թե արդյոք նախապատրաստվում են Պուտինի այցին:
 
Հիշեցնենք` մարտի 27-ի առավոտյան թուրքական ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ ՌԴ ղեկավարը մեկնելու է Անկարա։ Նշվում էր, որ իշխանությունները նախապատրաստվում են Պուտինի այցին, որը գաղտնի է պահվում, սպասվում է, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն հարցերի լայն շրջանակ և կայցելեն Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժերի գոտի: Միաժամանակ Թուրքիայի առաջնորդի վարչակազմից ասել էին, որ իրենք նման տվյալներ չունեն։

  • Կիսվել: