ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Իրանը հայտնել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնին հասցրած հարվածի մասին

Իրանը հայտնել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնին հասցրած հարվածի մասին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Amazon ընկերության տվյալների կենտրոնի վրա հարձակման մասին։ Այս մասին հայտնել է Իրանի պետական հեռուստատեսությունը։

ԻՀՊԿ-ում պնդում են, որ օբյեկտը «ոչնչացվել» է, այն օգտագործվել է ԱՄՆ շահերից բխող հետախուզական տեղեկատվություն հավաքելու համար։

Amazon-ը և Բահրեյնի իշխանություններն առայժմ չեն մեկնաբանել իրանական կողմի հայտարարությունները։

Ավելի վաղ՝ չորեքշաբթի, ԻՀՊԿ-ն արդեն հայտնել էր այս օբյեկտին հարված հասցնելու մասին։

  • Կիսվել: