Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրումը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրումը և տարածաշրջանում կայունության վերականգնումը, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։
«Արտաքին գործերի նախարարները քննարկել են Պարսից ծոցում առկա լարվածության սրումը և հակամարտության խաղաղ կարգավորման՝ վտանգի տակ հայտնված հեռանկարը», – ասվում է նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Ռուսական կողմն ընդգծել է ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ կայուն պայմանավորվածությունների անհապաղ ձեռքբերման կարևորությունը՝ տարածաշրջանում կայունության, անվտանգության և անխոչընդոտ նավագնացության վերականգնման նպատակով, հավելել են ԱԳՆ-ից։



