ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Ադրբեջանը հետ է կանչել Թուրքիայում իր դեսպանին

Ադրբեջանը հետ է կանչել Թուրքիայում իր դեսպանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայից հետ է կանչել արտակարգ և լիազոր դեսպան Ռաշադ Մամեդովին և նրան նշանակել Ուզբեկստանում դեսպան։

Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Մեկ այլ հրամանագրով Թուրքիայում Ադրբեջանի նոր արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Ռաշադ Ասլանովը։

Ռաշադ Մամեդովը Թուրքիայում Ադրբեջանի դեսպանն էր 2021 թվականի հուլիսի 26-ից։

  • Կիսվել: