ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
ԱՄՆ-ի վերջին շաբաթների հարվածներից Իրանում զոհերի թիվը հասել է 55-ի

ԱՄՆ-ի վերջին շաբաթների հարվածներից Իրանում զոհերի թիվը հասել է 55-ի

ԱՄՆ-ի վերջին հարվածների հետևանքով Իրանում զոհվել է 55 մարդ, վիրավորների թիվը հասել է 629-ի։ Այս մասին X-ում գրառման մեջ հայտնել է Իրանի առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության կենտրոնի ղեկավար Հոսեյն Քերմանպուրը։

«ԱՄՆ-ի օդային հարվածների սկզբից՝ հունիսի 27-ից մինչև հուլիսի 23-ի առավոտյան ժամը 9, վիրավորվել է 629 մարդ և զոհվել՝ 55-ը», - նշված է գրառման մեջ։

Նաև նշվում է, որ վիրավորների թվում կան 46 կին և 24 երեխա ու դեռահաս, իսկ զոհերի թվում՝ 6 կին և 3 երեխա։

Քերմանպուրը հավելել է, որ այս ընթացքում կատարվել է 52 վիրահատություն, և 36 մարդ շարունակում է մնալ հիվանդանոցում։

Վերջին շաբաթներին Միացյալ Նահանգները հարձակումներ է սկսել Իրանի տարբեր շրջանների, այդ թվում՝ կարևորագույն ենթակառուցվածքների վրա՝ չնայած երկու երկրների միջև հունիսի 18-ին կնքված հրադադարի հուշագրին։ Հարվածներին հաջորդել են Իրանի հարձակումները Պարսից ծոցի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաների վրա։

 

  • Կիսվել: