Պուտինը Կիևին առաջարկել է Կուրսկի շրջանում ուկրաինացի զինվորականներին հրամայել վայր դնել զենքը և հանձնվել. աղբյուր
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ ծանոթացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչին` Կուրսկի մարզում խնայել ուկրաինական զորքին։ Այս կոչն իրականացնելու համար Կիևը պետք է հրաման տա, որ իր զինվորականները գերի հանձնվեն: Այս մասին հայտարարել է ինքը՝ ՌԴ նախագահը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Պուտինը նշել է, որ Կուրսկի մարզում զենքը վայր դնելու դեպքում ուկրաինական զորքերի հանդեպ արժանապատիվ վերաբերմունքը երաշխավորվում է։