երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սեպտեմբերին ընտրությունները եւ 2024-ին նախագահական ընտրությունները կանցկացվեն օրենքին համապատասխան․ Պուտին

Սեպտեմբերին ընտրությունները եւ 2024-ին նախագահական ընտրությունները կանցկացվեն օրենքին համապատասխան․ Պուտին

Սեպտեմբերին նախատեսվող տեղական եւ տարածաշրջանային մարմինների ընտրությունները, իսկ 2024 թվականին՝ նախագահական ընտրությունները կանցկացվեն օրենքին համապատասխան, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է  ՌԻԱ Նովոստին։

Երեքշաբթի «Գոստինի Դվոր»-ում Պուտինը Դաշնային ժողովին ուղղված խոսքում ասել է․

«Այս տարվա սեպտեմբերին տեղական եւ տարածաշրջանային մարմինների ընտրությունները, իսկ 2024 թվականին նախագահական ընտրությունները կանցկացվեն օրենքին խիստ համապատասխան՝ ժողովրդավարական եւ սահմանադրական բոլոր ընթացակարգերի պահպանմամբ»,- ասել է նախագահը։

Պուտինը հավելել է, որ Ռուսաստանի բոլոր քաղաքական ուժերը, չնայած սոցիալ-տնտեսական խնդիրների նկատմամբ տարբեր մոտեցումներին, միասնական են երկրի անվտանգության եւ ինքնիշխանության հարցում, եւ մեջբերել է Պյոտր Ստոլիպինին.

Նա նշել է, որ այս խոսքերը Պետդումայում հնչել են ավելի քան 100 տարի առաջ, սակայն լիովին համահունչ են մեր ժամանակներին։ «Ռուսաստանը պաշտպանելու հարցում մենք բոլորս պետք է միավորվենք, համակարգենք մեր ջանքերը, մեր պարտականությունները եւ իրավունքները, որպեսզի պահպանենք պատմական մեկ գերագույն իրավունքը՝ Ռուսաստանի ուժեղ լինելու իրավունքը», - մեջբերել է Պուտինը։

  • Կիսվել: