կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պուտինը կայցելի Ղազախստան

Պուտինը կայցելի Ղազախստան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 9-ին պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռուս-ղազախական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման առանցքային հարցեր, Եվրասիական ինտեգրացիոն ասոցիացիաների շրջանակներում փոխգործակցության հեռանկարները, տիեզերական, ինչպես նաև արդի տարածաշրջանային և միջազգային խնդիրներ»,- ասվում է ուղերձում։

 

  • Կիսվել: