շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պուտինը հայտնել է, որ իր երկիրը հատուկ ուշադրություն կդարձնի Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացմանը

Պուտինը հայտնել է, որ իր երկիրը հատուկ ուշադրություն կդարձնի Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացմանը

Ռուսաստանի Դաշնային ժողովին իր ուղերձում նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է արևմտյան պատժամիջոցների ֆոնին Ռուսաստանում ստեղծված իրավիճակին:

Նա վստահեցրել է, որ երկիրը թևակոխել է տնտեսական զարգացման նոր փուլ և ունի բոլոր հնարավորությունները՝ առաջընթաց գրանցելու բազմաթիվ ոլորտներում։ Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը հատուկ ուշադրություն կդարձնի Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացմանը, որը բիզնես համագործակցության նոր ուղիներ կբացի Հնդկաստանի, Իրանի, Պակիստանի և Մերձավոր Արևելքի երկրների հետ։

«Զարգացնելու ենք Սև և Ազովի ծովերի նավահանգիստները, հատուկ ուշադրություն ենք դարձնելու Հյուսիս-հարավ միջանցքին։ Այս տարի Վոլգա-Կասպյան ջրանցքով կկարողանան անցնել ջրում առնվազն 4,5 մետր թաղվածք ունեցող նավերը: Սա բիզնես-գործակցության նոր ուղիներ կբացի Հնդկաստանի, Իրանի, Պակիստանի, Մերձավոր Արևելքի երկրների հետ»,- ասել է ՌԴ նախագահը:

  • Կիսվել: