հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Պուտինը դեռ չի պատրաստվում խոսել Էրդողանի հետ

Պուտինը դեռ չի պատրաստվում խոսել Էրդողանի հետ

 Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոսել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև հնարավոր հեռախոսազրույցի մասին:

Այս մասին հայտնում է ТАСС-ը:
 

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի պատրաստվում խոսել թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ»,-ասել է Պեսկովը:

Պեսկովը պարզաբանել է, որ խոսքը հնարավոր հեռախոսազրույցի մասին է։

«Առայժմ դա Պուտինի գրաֆիկում չկա ճշգրիտ համաձայնեցված տարբերակով»,- պարզաբանել է նա։

  • Կիսվել: