Պուտինը չի հասնում իր հիմնական նպատակին Ուկրաինայում. Ուկրաինան ոչնչացված չէ. Բայդեն
Պուտինը չի հասնում իր հիմնական նպատակին Ուկրաինայում. Ուկրաինան ոչնչացված չէ, իսկ ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ է, քան նախկինում։ Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
Նա խոստացել է չդադարեցնել Կիևի աջակցությունը մինչև արդար և կայուն խաղաղության սկիզբը։
«Ես գիտեմ իմ պատասխանը. մենք չենք կարող մեզ թույլ տալ շեղվել և չենք հրաժարվի Ուկրաինային տրամադրող մեր աջակցությունից, քանի դեռ նա չի հասել կայուն և արդար խաղաղության»,-նշել է Բայդենը։