չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Պուտինը բաժակ է բարձրացրել Հյուսիսային Կորեայի հետ բարեկամության ամրապնդման եւ Կիմ Չեն Ընի առողջության համար

Պուտինը բաժակ է բարձրացրել Հյուսիսային Կորեայի հետ բարեկամության ամրապնդման եւ Կիմ Չեն Ընի առողջության համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ի պատիվ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն ԸՆի պաշտոնական ճաշի ժամանակ բաժակ է բարձրացրել երկու երկրների միջեւ բարեկամության ամրապնդման, երկու ժողովուրդների բարեկեցության եւ Հյուսիսային Կորեայի ղեկավարի առողջության համար», տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Ցանկանում եմ բաժակ բարձրացնել մեր երկրների, Ռուսաստանի Դաշնության եւ Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության միջեւ բարեկամության եւ համագործակցության հետագա ամրապնդման, մեր ժողովուրդների բարեկեցության եւ բարգավաճման, ընկեր նախագահի եւ բոլոր ներկաների առողջության համար»,- ասել է ՌԴ նախագահը։

Նա նաեւ հիշեցրել է կորեական «Հագուստի նորն է լավ, ընկերոջ՝ հինը» եւ ռուսական «Մեկ հին ընկերը երկու նորից ավելի լավ է» ասացվածքները։

Այս ժողովրդական իմաստությունները լրիվ կիրառելի են երկրների միջեւ ներկա հարաբերությունների համար»,- ավելացրել է Պուտինը։

  • Կիսվել: