Պուտինն ընդունել է Հնդկաստանի վարչապետի խորհրդականին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիթ Դովալին:
Նշենք, որ հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Հնդկաստանի նկատմամբ նոր մաքսատուրքեր սահմանելու ֆոնին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Դովալը հանդիպել էր ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ: Վերջինս հայտարարել էր, որ Հնդկաստանի հետ գործընկերության ամրապնդումն առաջնային նշանակություն ունի Ռուսաստանի համար: Նա նաև նշել էր, որ կարևոր է որոշել Ռուսաստանի և Հնդկաստանի ղեկավարների բանակցությունների ժամկետները:
Դովալն էլ հայտնել է, որ Հնդկաստանում այս տարեվերջին սպասում են Վլադիմիր Պուտինի այցին:


