հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Պուտինն ուղերձում կխոսի հատուկ ռազմական գործողության և միջազգային իրավիճակի մասին. Պեսկով

Պուտինն ուղերձում կխոսի հատուկ ռազմական գործողության և միջազգային իրավիճակի մասին. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում ուշադրություն կդարձնի հատուկ ռազմական գործողությանը, այժմ բոլորը սպասում են իրավիճակի գնահատականին։ Տեղեկությունը հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
 
Պուտինի մամուլի քարտուղարի խոսքով՝ ուղերձը միշտ կարևոր նորություն է, այն տարվա ընթացքում պետության ղեկավարի կարևորագույն միջոցառումներից է:
 
«Իհարկե, մեր զարգացման, մեր կյանքի նման պատասխանատու և շատ բարդ փուլում բոլորը սպասում են ուղերձին՝ հուսալով լսել իրավիճակի գնահատականը, հատուկ ռազմական գործողության գնահատականը, միջազգային իրադրության գնահատականը և նախագահի տեսլականը, թե ինչպես ենք մենք դա հաղթահարում և ինչպես ենք գնալու հետագա զարգացման», - ասել է Պեսկովը Պավել Զարուբինին «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ընթացքում «Ռոսիա 1» հեռուստաալիքով տված հարցազրույցում։
՛Նշենք, որ Պուտինը կհանրայնացնի ուղերձը փետրվարի 21-ին։ Դա տեղի կունենա Մոսկվայի «Գոստին դվոր» համալիրում։

  • Կիսվել: